Search
Close this search box.

Մեկ գիշերվա ընթացքում միանգամից երեք երկրաշարժ

Այս գիշեր Վրաստանում միանգամից երեք երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է երկրի արևելքում գտնվող Սամեբա գյուղի մոտ։ 3.1 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ցնցումները գրանցվել են ժամը 02:28-ին։ Երկրորդ երկրաշարժը՝ 3,0 մագնիտուդով, գրանցվել է ժամը 02:37-ին, իսկ երրորդը՝ 3,7 մագնիտուդով, ժամը 04:46-ին։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Please enter a valid URL