Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի եղբոր Արվիդ Ղուլյանի մահվան կապակցությամբ:
«Խոր վշտով տեղեկացա Ձեր եղբոր՝ Արվիդ Վլադիմիրի Ղուլյանի անժամանակ մահվան մասին:
Արվիդ Ղուլյանը երկար տարիներ ղեկավարել է Ասկերանի շրջանի վարչակազմի գյուղատնտեսության բաժինը, նշանակալի ներդրում ունեցել շրջանում պետական գյուղատնտեսական ծրագրերի մշակման և իրականացման գործում։
Հանրությունը և պետությունը բարձր են գնահատել Արվիդ Ղուլյանի կատարած արդյունավետ մասնագիտական գործունեությունը։
Ցավակցում եմ Ձեզ և Արվիդ Ղուլյանի ընտանիքի անդամներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ, մաղթում ուժ և տոկունություն»,- ասվում է ուղերձում։