Search
Close this search box.

Ահազանգ. երկու ադրբեջանցի Երևանում տաքսի են նստել

Ադրբեջանցիներ են երթևեկում Երևանում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում ահազանգել է ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը։ Օգտատերը սոցկայքի իր էջում վերապատմել է տաքսու վարորդից ստացած տեղեկությունն ու հայտնել՝ վարորդը հրաժարվել է սպասարկել ադրբեջանցիներին, վերջիններս դիմել են ոստիկանություն։ Ըստ տեղեկությունների՝ ժամանած պարեկները ստուգել են նրանց փաստաթղթերն ու հաստատվել է՝ նրանք ադրբեջանցիներ էին։

«Երեկ տաքսիստը այսպիսի բան պատմեց։ Մի քանի օր առաջ, երկու հոգի նստում են մեքենան։ Դրանց խոսակցությունից վարորդը հասկանում է, որ ադրբեջանցիներ են։ Վարորդը ասում է իջեք, ձեզ չեմ տեղափոխում։ Սրանք, բա ինչու։ Թե չեմ ուզում ադրբեջանցի տեղափոխեմ։ Բա ոնց չես ուզում։ Սրանք պատրուլ են կանչում ու բողոքում` մեր էս նոր պատրուլին։ Փաստաթղթերը ասումա վերցրին, իրոք ադրբեջանցիներ էին հենց Ադրբեջանից»։

Ըստ Ղազարյանի, վարորդը վրդովված է ու հետաքրքրվել է՝ ինչպե՞ս են ադրբեջանցիներն անարգել հատել ՀՀ սահմանն ու անկեղծացել՝ չի ցանկանում այլևս ապրել Հայաստանում։

«Վարորդն ասումա, այսինքն սահմանապահները թողել են սրանք օֆիցիալ գան հատեն մեր սահմանը։ Ինքը վերջում անկեղծացավ, թե վերջին տունս եմ ծախում, չեմ ապրելու թուրքերի հետ Հայաստանում։ Բա։ Մեկ միլիոն հայ է դուրս եկել Ադրբեջան կոչվող կեղծիքի տարածքից, ո՞ր մեկը կարա հատի գնա հայկական գյուղ կամ քաղաք»,- գրել է Ղազարյանը։

Please enter a valid URL