Search
Close this search box.

Իշխանութունները տարածել են ցուցումներ, թե ինչ պետք է անել պատերազմ սկսվելու ժամանակ

Ուկրաինայում Մշակույթի եւ ինֆորմացիան քաղաքականության նախարարությունը սկսել է տարածել հայտարարություն, որը պարունակում է ցուցումներ այն մասին, թե Կիեւում գործող ձեռնարկությունները ինչ պետք է անեն, եթե սկսվեն մարտական գործողություններ։ Այս մասին հայտնում է «Вести.ua»-ն։

14 էջից բաղկացած փաստաթղթում հավաստիացվում է, որ Ուկրաինայի ԶՈՒ-երը ի վիճակի են պաշտպանել Ուկրաինայի ժողովրդին եւ արդյունավետ կերպով զսպել ագրեսորին։ Քաղաքացիական անձանց խորհուրդ է տրվում նախապատրաստել սեփական տունը հնարավոր ռազմական կոնֆլիկտին։

Բացի այդ, խորհուրդ է տրվում ժամանակին տեղեկանալ, թե որտեղ է գտնվում մոտակա ապաստարանը, կուտակել սննդի, ջրի եւ դեղերի պաշար, անձնագիրն ու այլ փաստաթղթերը պահել իր մոտ, տրանսպորտը պատրաստ պահել հնարավոր տարհանման համար, ինչպես նաեւ մտածել, թե ինչպես կարելի է ստանալ լույսի եւ ջերմության այլընտրանքային աղբյուրներ, եթե անջատվի էլեկտրամատակարարումը կամ կենտրոնացված ջեռուցումը։ Փաստաթղթում նաեւ մանրամասնորեն ներկայացված է, թե ինչպես պետք է մարդն իրեն պահի, եթե հայտնվել է մարտական գործողությունների թատերաբեմում, ինչ կարելի է անել ռազմական գործողությունների ժամանակ քաղաքացիական անձանց եւ ինչ չի կարելի անել։
 

Please enter a valid URL