Search
Close this search box.

Պաշտոնանկություն՝ Փաշինյանի որոշմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին ազատել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստինե Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի դեկտեմբերի սկզբին որոշեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2022 թվականի փետրվարի 23-ին

Please enter a valid URL