Search
Close this search box.

Մարդ, որից Պուտինը վախենում է

Time-ի վերջին համարի շապիկին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու լուսանկարն է ու վերնագիր․ «Մարդ, որից Պուտինը վախենում է»։

Հանդեսի ռուսական ցանցում հրապարակվել է հարցազրույց Նավալնու հետ, որն արվել է նրա կալանավորման մեկ տարին լրանալու կապակցությամբ։ Նավալնին կալանավայրից գրավոր պատասխանել է Time-ի հարցերին։

Մասնավորապես մեկնաբանելով անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի բանակցությունները` Նավալնին ասել է, թե Վլադիմիր Պուտինը շանտաժի է ենթարկում Արևմուտքին զիջումների հասնելու համար, որպեսզի կոշտ պատժամիջոցներ չկիրառվեն Ռուսաստանի դեմ։

Please enter a valid URL