Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը թանկացրել է պոլիէթիլենային տոպրակների գինը: Օրինակ՝ նախկինում դրանց գինը 15 դրամ էր, այսօր` 45 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք համացանցում տարածված ՀԴՄ կտրոնից, որը քաղաքացին ներկայացնում է որպես փաստ։ Եվ ստացվում է, որ որևէ ապրանք տոպրակի մեջ տեղադրելու համար գնորդը պետք է վճարի եռակի անգամ ավել:
Նշենք, որ 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ 30 հազար դրամ տուգանք է սահմանվում պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում: Պետությունը պոլիէթիլենային տոպրակներն առաջարկում է փոխարինել կենսաքայքայվող նյութից կամ կտորից պատրաստված բազմակի օգտագործման փաթեթներով։