Search
Close this search box.

Զախարովան՝ Լաչինի միջանցքով այցելության կարգի ու Ադրբեջանի նախագահի սպառնալիքների մասին

Ելնում ենք տարածքների այցելության բազային մոտեցումներից: Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայված է Լաչինի միջանցքի երկարությամբ՝ սահմանազատման գծի երկայնքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության: Այդ հայտարարութան վեցերերոդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների, քաղաքացիների և բեռների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին՝ կապված ֆրանսիացի քաղաքական գործիչ Վալերի Պեկրեսի՝ Արցախ այցելության հետ:

Զախարովան նշել է, որ ռուս խաղապահների հրամանատարությունը սահմանել է այցելության կարգը․ «Այդ կարգը հայտնի է և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմին: Այն նախևառաջ ենթադրում է ժամանակին և պատշաճ կերպով տեղեկացում խաղաղապահներին նման այցելությունների մասին: Դա մեր բազային մոտեցումն է»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Please enter a valid URL