«Կհրավիրվեն մասնագետներ, ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մեր բոլոր կառույցներին հանձնարարված է մանրակրկիտ ուսումնասիրել հանրապետությունում առկա բոլոր խոսակցությունները, քանի որ հասարակությունը ահազանգում է այն մասին, թե որտեղ ինչ բաց կա: Մեր ազգային անվտանգությունը նախկինում նման գործունեությամբ չի զբաղվել, բայց այսօր արդեն հանձնարարված է, քանի որ մեր 216-միլիարդանոց բյուջեն ունի լուրջ վերահսկողության կարիք և այդ առիթով մենք պետք է գիտակցենք, որ մեր ամեն մի լումայից արդյունավետություն պետք է ունենանք: Փորձելու ենք որոշ կադրային փոփոխություններ անել և հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել»,- նշել է նախագահը: