Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայից։
Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հաջորդ հանդիպմանը քննարկելու են փոխադարձ վստահությունը մեծացնող քայլերը։
«Առաջին հանդիպմանը քննարկվել են գործընթացի սկսման նպատակները եւ թիրախները։ Հիմնական նպատակը լրիվ կարգավորումն է։ Հայերն էլ սրանից շատ գոհ են։ Սակայն լրիվ կարգավորման գնացող գործընթացում բացի թռիչքների սկսումը եւ հատուկ ներկայացուցիչների նշանակումը, հաջորդ հանդիպմանը աշխատելու են լրիվ կարգավորման թեմայի եւ փոխադարձ վստահությունը մեծացնող քայլերն են քննարկելու»,–ասել է Չավուշօղլուն։