«Ինչպես սպասվում էր ու կանխատեսվում, մոտենում է կորոնավիրուսի համավարակի հերթական ալիքը Հայաստանում։ Մենք երեկ արդեն 621 նոր դեպք ենք ունեցել։ Արդեն 4-5-րդ օրն անընդմեջ մենք ամեն օր էական տոկոսային աճ ենք ունենում». Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա նշանակում է, որ Օմիկրոն տեսակի շտամը, որը հայտնի է իր մեծ տարածելիությամբ ,կամաց-կամաց մտնում է գործողության մեջ։ Հետևաբար մենք նորից պետք է վերադառնանք կորոնավիրուսի հետ կապված տագնապային վիճակի։ Բոլոր այն քննադատությունները, որոնք վերաբերում են կորոնավիրուսի հետ կապված մեր սահմանափակումներին, ընդհանրապես հիմք չունեն»,- նշեց վարչապետը: