Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարաքարցիները կառավարության շենքի դիմաց են․ բողոքի են դուրս եկել

Փարաքար համայնքի բնակիչների 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ անցակացնելու պահանջով ստորգրահավաքին։ Այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիաի ժամանակ տեղեկացրին համայնքի բնակիչները։ Նրանք պահանջում են, որ կառավարությունը պատասախանի

«Ապրելու երկիր» խմբակցությունը հունվարի 3-ին կառավարությանը ներկայացրած պահանջին՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված։

Բողոքի ակցիայի մասանակիցները վկայկոչում էին ՏԻՄ օրենքը, ըստ որի՝ եթե երկշաբաթյա ընթացքում համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա Կառավարությունը նշանակում է արտահերթ ընտրություններ և հիշեցնում էին, թե ինչպիսի խախատումներով է համայքի ղեկավար ընտրվել։

Բողոքի ակցիային մասանակցում էր նաև «Ապրելու երկիր» խմբակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, ով լրագրողների հետ զրույցում պարազաբնեց, թե ինչու էր հայտարարել, որ ավագանու մանդատները վայր են դնում։

«Մանդատները վայր դնելու հետ կապաված հայտարարությունը եղել է նրա համար, որ բախումներ չլինեն․ մեզ ընտրած քաղաքացիները և չընտրողները հավաքված են եղել մի վայրում, որտեղ կարող էր տհաճ իրավիճակ լիներ, ես այդ արտահատությունը արեցի, որպեսզի համերաշխության ֆոն ստեղծվի այդ պահին»,-ասաց նա։

Վոլոդյա Գրիգորյանը մանրամասնեց, որ քանի որ դատարան են դիմել ավագանու մանդատները վայր դնել չեն կարող, բացի այդ, համայնքի բնակիչները ակնկալում են, որ արդարությունը վերականգնվի։

Please enter a valid URL