Search
Close this search box.

Կառավարությունը հավանություն չտվեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից 100 հազար դրամ դարձնելու նախագծին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 20-ի նիստում հավանություն չտվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխության նախագծին, որով առաջարկվում է ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավար¬ձի չափը բարձրացնել՝ 68000 ՀՀ դրամից դարձնելով 100 000 ՀՀ դրամ։

Կառավարության որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է. «Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի համաձայն՝ կառա¬վարու¬թյունը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85.000 ՀՀ դրամ սահմանելու ուղղությամբ։ Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակա-կան բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտե¬սական ցուցանիշ¬ները։

Այլ կերպ ասած, նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումն անհրաժեշտաբար պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորություններով՝ որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր և հիմք, մինչդեռ տվյալ դեպքում պարզ չէ, թե մակրոտնտեսական ցուցանիշների ինչպիսի փոփոխու¬թյուններ են հիմք հանդիսացել խնդրո առարկա նախաձեռնության համար:

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կկազմի միջին աշխատավարձի մոտ 50%-ը, ինչը, կարծում ենք, բավական բարձր է և կարող է հակադարձ ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա, հատկապես, եթե հաշվի առնենք գործազրկության ներկայիս բարձր մակարդակը երիտասարդության և հասարակության ոչ փորձառու (low-skilled) ներկայացուցիչների շրջանում:

Այդ մասին են վկայում նաև ԱՄԿ-ի, ՏՀԶԿ-ի, ԱՄՀի-ի և ՀԲ-ի համատեղ վերլուծության արդյունքները, ըստ որի նվազագույն աշխատավարձի օպտիմալ մեծությունը պետք է լինի միջին աշխատավարձի 25-35%-ի սահմաններում։

Նվազագույն աշխատավարձի շեշտակի բարձրացումը կարող է ուղեկցվել փաստացի արձանագրվող աշխատաժամերի աճով: Հաշվի առնելով այն հանգա¬մանքը, որ նախագիծը չի անդրադարձել գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափին՝ նախագծի ընդունումը կարող է ուղեկցվել նաև ոչ լրիվ դրույքով աշխատողների թվաքանակի աճով:

Զարգացող երկրներում, որտեղ արտահանումը հիմնված է աշխատատար (labor-intesnive) ճյուղերի վրա, նվազագույն աշխատավարձի շեշտակի աճը կարող է հանգեցնել տնտեսության մրցունակության նվազմանը և արտահանման ծավալների կրճատմանը։ ՀՀ-ի դեպքում նշվածը կարևոր կարող է լինել, օրինակ, մշակող արդյունաբերության համար, քանի որ նվազագույն աշխատավարձ ստացողների մոտ մեծամասնությունը զբաղված է հենց այդ ոլորտում։

Նվազագույն աշխատավարձի՝ հատկապես մեծ չափով փոփոխությունները պարունակում են էական գնաճային ռիսկեր: Տարբեր վերլուծությունների համաձայն նվազագույն աշխատավարձի յուրաքանչյուր 10% ավելացումը կարող է հանգեցնել 0.3-0.7 տոկոսային կետ լրացուցիչ գնաճի:

Նշված պայմաններում նախագծի ընդունումը նպատակահարմար չէ:

Please enter a valid URL