Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2022-2023 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը:
Նախատեսվում է ասպիրանտների համար 2 կիսամյակի կրթական ծրագիր լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Ծրագիրը ներառում է առնվազն 2 շաբաթվա մասնագիտական դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում և վարպետության դասեր՝ հետևյալ մասնագիտություններով՝
տնտեսագիտություն և կառավարում,
կառավարում՝ բիզնեսում, հասարակական կազմակերպություններում, մշակույթում, կրթության և առողջապահության ոլորտներում,
պետական կառավարում (պետական իշխանության և ինքնակառավարման մարմիններ),
իրավունք,
սոցիալական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա),
քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանություն,
անվտանգության և կիբերանվտանգության խնդիրներ,
հակաճգնաժամային կառավարում,
զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն:
Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝
բարձրագույն կրթություն,
տարիքը՝ մինչև 40 տարեկան,
մասնագիտական փորձը` առնվազն 2 տարի,
առնվազն 6 ամիս տևողությամբ նախկին արտասահմանյան կրթաթոշակի մասնակցության օրվանից՝ նվազագույնը 2 տարվա ընդմիջում:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի մարտի 1-ն է: Հավելյալ տեղեկության համար անհրաժեշտ է այցելել www.kirkland.edu.pl կայքէջ կամ գրել [email protected] էլ. փոստին:
Կիրկլանդի հետազոտական ծրագրի շրջանակում 2022-2023 ուսումնական տարվա համար ասպիրանտներին առաջարկվում է նաև կրթաթոշակ` Լեհաստանում մեկ կիսամյակ հետազոտություն կատարելու նպատակով:
Կրթաթոշակի տրամադրման պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ kirkland.edu.pl/ru կայքից:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ