Search
Close this search box.

«Հայաստան» դաշինքը նոր գործընթաց է սկսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ երկրորդ նախագահի կողմից ղեկավարվող «Հայաստան» դաշինքը՝ ի դեմս խորհրդարանական համանուն խմբակցության, առաջիկայում կակտիվանա ու նոր գործընթացներ կսկսի: «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ նախագահ Քոչարյանը որոշել է գարնանը պայքարի նոր մարտավարություն սկսել ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության նոր գործողություններ իրականացնել: Թե ինչ գործընթացների ու ժամկետների մասին է խոսքը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանից փորձեցինք պարզել:

«Եկեք ժամկետներով չխոսենք, որովհետեւ ես այն մարդկանցից չեմ, որ ձմռանը, գարնանը, ամռանը կամ աշնանը թեժ եղանակ են խոստանում: ՀՅԴ-ն ու «Հայաստան» դաշինքը 2021-ի ավարտին էլ էին խոսում դիմադրության, շարժման մասին: Այդ շարժումն ավելի հզորացնելու աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են: Օրինակ՝ շաբաթ, կիրակի օրերին ՀՀ տարբեր բնակավայրերում բնակչության, մեր աջակիցների, մտահոգ մարդկանց հետ հանդիպում, քննարկում, կարծիքներ ենք հավաքագրում»,- նշեց նա: Հարցին՝ այսինքն՝ ուժերն են ի մի բերում արդյոք, լակոնիկ պատասխանեց՝ այո:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Please enter a valid URL