Search
Close this search box.

2 զինծառայող է կորել, ի՞նչ է հայտնի ՊՆ-ին այդ մասով․ ինչո՞ւ պաշտոնական հաղորդագրություն չկա. Նախարար Պապիկյանի պատասխանը

2021 թվականի մայիսի 18-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանն անհետացել է մարտական դիրքերից, ՌՈ կողմից հարուցվել է քրեկան գործ, հայտարարվելէ միջազգային հետախուզում, սակայն նրա գտնվելու վայրը 9 ամիս անց էլ անհայտ է։ Երկու ամիս առաջ էլ՝ 2021 թվականին նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի ուղղություններից մեկով մարտական հենակետերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ զինծառայողների՝ անհայտ պայմաններում անհետանալն արդեն իսկ խոսում է իրավիճակի լրջության մասին։ ՊՆ-ն լռել է երկու ամիս առաջ կորած պայմանագրային զինծառայողի մասին, իսկ 9 ամիս առաջ անհետ կորած զինառայողի անհետացման հանգամանքների մասին տեղեկություններ չկան, նրանց գտնվելու վայրը անհայտ է։ Թե ի՞նչ է անում ՀՀ ՊՆ-ն, նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ բոլոր գործերը քննվում են ՔԿ-ում և ՊՆ-ն պատգամավորի գրավոր դիմումները ուղղորդել է ՔԿ։ Պապիկյանը նշեց՝ ավելի մանրամասն դեպքերի առնչությամբ պատրաստ է քննարկել Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ։ Այլ նորություններ չհաղորդեց։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե քանի՞ ոչ մարտական կորուստ ենք ունեցել 2021-ին, արդյոք գերատեսչությունն ունի ուսումնասիրություն ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացած զինծառայողների դեպքերի դրդապատճառների մասին և արդյոք ունեն վերջնական վերլուծություն։ Պապիկյանը նշեց՝ ցուցանիշների մասին տվյալներ պատրաստ չէ ներկայացնել ԱԺ ամբիոնից, բայց հաստատեց՝ կան մտահոգիչ բազմաթիվ հանգամանքներ, դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2021-ին։ Հիշեցրեց, որ դա իր նախարար լինելու ժամանակաշրջանին չի վերաբերում, բայց նաև իր պատասխանատվության տիրույթում է։

«Ես հետամուտ եմ, որ յուրաքանչյուր դեպքի առնչությամբ մանրամասն քննություն իրականացվի, ինտենսիվ աշխատում ենք քննչական մարմինների հետ։ Չկա հարց, որը պետք է ծածկել, չկա հարց, որի մասին չպետք է խոսել, բայց պետք է խոսել այն դեպքում, երբ կան արդեն պարզված հանգամանքներ։ Չկա հստակ պատասխան, որ կարող եմ այս ամիբիոնից նոր բան ասել։ Վերլուծություն կա, որը իմ կողմից դեռևս հաստատված չէ, որովհետև այն ինձ դեռևս չի բավարարում։ Պատճառահետևանքային պրոբլեմները շատ են՝ սկսած հոգեբանական խնդիրներից, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված, պայմանավորված բանակի առնչությամբ բաց հրապարակումներից, որին շատ ջերմ նպաստում է մամուլը։ Այն խնդիրները, որը կարող ենք համատեղ լուծել, դրանք դառնում են բոլորի՝ այդ թվում հակառակորդի սեփականությունը»։

Պապիկյանը խորհուրդ է տալիս՝ բանակի մասին խոսելիս զգույշ լինել, որովհետև այն կարող է հետևանք ունենալ մարդկանց ու երկրի համար։

Please enter a valid URL