Search
Close this search box.

Բողոքի ցույց Երևանում՝ ԱՄՆ մեկնելու համար. 2020 թվականին Հայաստանի 160.965 քաղաքացի դիմել են գրին քարդ շահելու համար

Այսօր Երևանում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ՝ Ծովակալ Իսակովի արձանի մոտից մեկնարկեց DV-2022 Հայաստանյան Գրին Քարտի շահառուների բողոքի ակցիան: Նրանք նշում են՝ արդեն տևական ժամանակ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են և ուզում են հասկանալ Հայաստանից շահառուներ չհրավիրելու պատճառները:

Նրանք դուրս են եկել փողոց «Չենք ուզում կորցնել մեր հնարավորությունը», «Ուզում ենք պայծառ ապագա մեր երեխաների համար», «5 րոպե հարցազրույցը հեռացնում է մեզ մեր երազանքից» ու այլ գրություններով ցուցապաստառներով։

Ի դեպ, նրանք ծածկում էին դեմքերը, հրաժարվում խոսել լրագրողների հետ։
Այս ակցիայի հետ կապված քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հետևյալ տեսակետն է արտահայտել.

«Տեսա որոշ քննարկումներ այն մասին, որ մեր հայրենակիցները բողոքի ակցիա են անում ԱՄՆ դեսպանության առջև՝ կապված Գրին քարդի հետ:
Այդ 30-40 մարդկանց ակցիան այնքան մտահոգիչ չէ, որքան խաղարկությանը մասնակցող անձանց թիվը:
Եվ այսպես, 2021թ. համար 2020 թվականին Հայաստանի 160.965 քաղաքացի դիմել են գրին քարդ շահելու համար: Որոնցից 68.309 դիմորդ են՝ 92.655 փոխկապակցված անձ»:

Please enter a valid URL