Search
Close this search box.

Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը տեղեկացնում է , թե Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերությունը դեպի Ստամբուլ քանի թռիչք կարող է անել

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է Flyօne Armenia հայկական ավիաընկերության կողմից Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքների մեկնարկի ամսաթիվը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նախարարությունը հայտնել է, որ թռիչքները նախատեսվում է սկսել 2022 թվականի փետրվարի 2-ին։

Նախարարությունը նշել է, որ հայկական Fly One Armenia ավիաընկերությանը շաբաթական երեք չվերթ իրականացնելու թույլտվություն է տրվել։

Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարարության հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ շաբաթական երեք անգամ թռիչքներ կիրականացնի թուրքական Pegasus ավիաընկերությունը:

Please enter a valid URL