Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հերքել է բանակի` պայմանագրային հիմքի անցման մասին տեղեկությունը։
«Պայմանագրային հիմունքների ամբողջական անցման մասին որոշում չկա։ Զորակոչ կլինի: Հակառակի մասին որոշում չկա։ Ինչպես եղել է, այնպես էլ կլինի։ Նման բանի քննարկում նույնիսկ չկա»,- ասաց Բեգլարյանը։
Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերին, ապա պետնախարարը խոստացավ դրանց մասին խոսել, երբ նախագիծը ներկայացվի։ «Ընդհանուր ծանոթ եմ: ԱԺ-ում բաց քննարկում է լինելու, օրենքը կհրապարակվի: Բայց ընդհանուր գիտեմ, որ ոստիկանության զորքերը զբաղվելու են ներքին անվտանգության պաշտպանությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արտաքին սպառնալիքների չեզոքացմամբ»,- ասաց պետնախարարը։