Search
Close this search box.

Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Եղիազարյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Էդգար Փարվանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Էդգար Փարվանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ օրերս Արգածոտնի մարզպետի պաշտոնից ազատվել էր Ռազմիկ Պետրոսյանը, այդ պաշտոնում նշանակվել էր ԱԺ ՔՊ նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը:

Please enter a valid URL