Շիրակի մարզպետը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հետքերով`մոտ մեկ ժամ առաջ, այցելել ենք Բուլվարային թաղամասի գործարանային 2 Ա շենքի միայնակ կնոջ բնակարան: Իրավիճակից ելնելով վերջինս արագ հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ եւ գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Վաղն առավոտյան կիրականացվեն անհրաժեշտ հետազոտություններ, կարիքի դեպքում Արմինեն կանցնի բուժօգնության ամբողջական կուրս: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, առաջիկայում համատեղ ջանքերով կփորձենք լուծել կնոջ կեցության հարցը: Պետության և հոգացավ հանրության ջանքերը մեկտեղելով՝ մենք յուրաքանչյուր օր կարող ենք փրկել կյանքեր»,-գրել է մարզպետը:
Հ/Գ․ Իսկ ինչու՞ են նման մարդկանց մասին պատկան մարմիններն «իմանում» անհատներից։ Ու՞ր են սոցիալական աշխատողները, որոնց աշխատանքը կայանում ա «Փարոս»-ը կտրելու սպառնալիքի մեջ միայն։ Էսպիսի հազարավոր մարդիկ կան՝ մի քիչ ավելի վատ կամ լավ պայմաններում։ Ապրում են արհամարհված, սոված, հիվանդ, կիսամերկ, որովհետև նրանց մասին ոչ ոք չի բարձրաձայնում ու խայտառակում տարածքի պատասխանատուներին։ Ինչպես ասացվածքն ա ասում. «Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը»։
ArmLife.am