Search
Close this search box.

Թուրք գործընկերոջ հետ հանդիպումից ոգևորված իրեն փորձեց դնել բայրաքթարի տեղ. Աշոտյանը՝ Ռուբինյանի մասին

ԱԺ-ի այսօրվա միջադեպն ապացուցեց, որ այս իշխանությունների օրոք հայ-թուրքական գործընթացը Հայաստանի համար վերածվում է հերթական գոյաբանական մարտահրավերի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել; է ՀՀԿ փոխնխագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

Կարճ՝ ԱԺ-ի այսօրվա միջադեպի մասին:

1. Այն ապացուցեց, որ այս իշխանությունների օրոք հայ-թուրքական գործընթացը Հայաստանի համար վերածվում է հերթական գոյաբանական մարտահրավերի:
2. Հայաստանը ներկայացնող անհավասարակշիռ, դյուրագրգիռ, հիստերիկ անձը, որպես հիմնական բանակցող, էլ ավելի է սրացնում առկա սպառնալիքները:
3. Բացի արարողակարգային և տեխնիկական հարցերից այդ գործընթացը պետք է մանրազննին ուսումնասիրվի և քննադատվի իր օրակարգի առնչությամբ, այդ թվում՝ Սփյուռքի ներգրավմամբ:
4. Մարդը, թուրք գործընկերոջ հետ հանդիպումից ոգևորված, իրեն փորձեց դնել ԲԱՅՐԱՔԹԱՐԻ տեղ, սակայն իրականում անմրցունակ ԿՈՒԿՈՒՌՈՒԶՆԻԿ է:

Please enter a valid URL