Շիրակի մարզից Վահան Թումասյանն ահազանգում է.
Գյումրի, ուր մարդը կոպեկի արժեք չունի…
Անբուժելի հիվանդ կնոջը, բառիս բուն իմաստով, նետել են փողոցը, 23 աստիճան ցուրտ եղանակին, չջեռուցվող մի փլատակում` մահանալու…Ահա երկրի դեմքը:
Հ.Գ. Անցած օրն էի գրել այս մասին….
Ցրտահարության շեմին է…
Գյումրու նախկին ռադիոզավոդի կիսաքանդ հանրակացարանի երկրորդ հարկում մի հիվանդ միայնակ կին ցրտահարության շեմին է: Քայլել չի կարող, վառարանը շարքից դուրս է եկած, մեր տրամադրած վառելափայտն էլ վերջացել է: Հարևանները լացակումած զանգել օգնություն էին աղերսում:
Մի նորմալ վառարան, մի քանի պարկ վառելփայտ և սննդամթերք է պետք:
Ամբողջ քաղաքում հուսամ մի մարդ կգտնվի, որ գնա օգնի:
Մենք հիմա գյուղերում ենք, վաղը միայն կարող ենք նրան այցելել: