Ալմաթիում զանգվածային անկարգությունների օրերին հանցագործները յոթ հարձակում են գործել քաղաքի դիահերձարանների վրա, որտեղից ավելի քան 40 մարմին են առևանգել: Տեղեկությունը հայտնում է քաղաքի ոստիկանության վարչության պետ Կանատ Թայմերդենովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նրանք չեն թողել սպանվածներին, վիրավորներին տարել են իրենց հետ, այս օրերին յոթ հարձակում է եղել դիահերձարանների վրա, որտեղից 41 զոհվածների մարմին է առևանգվել»,- ասել է նա:
Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում բողոքի ակցիաների ընթացքում մոտ 1000 մարդ է վիրավորվել։ Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով՝ զոհվել են 17 ղազախստանցի ուժայիններ, տուժել է ավելի քան 1,3 հազար մարդ: Միայն Ալմաթիում անկարգությունների ժամանակ զոհվել են 149 քաղաքացիական անձ և 11 ոստիկան։