Search
Close this search box.

Ադրբեջանցիները հերքում են, թե ոչխար են առևանգել և հրաժարվում են վերադարձել Տեղ համայնքի հովվի 350 ոչխարը

Տեղ գյուղի հովիվ Սուրիկ Մաթևոսյանի մոտ 350 ոչխարները, որոնք ադրբեջանցիները առևանգել էին, դեռ չեն վերադարձրել։ Tert.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

«Արդեն քանի օր է բանակցություններ են գնում։ Սպասում ենք, տեսնենք` ինչ պատասխան կտան։ Ադրբեջանցիները հերքում են, ասում են՝ նման բան չի եղել, փաստեր ներկայացրեք, մենք էլ ներկայացրել ենք, ոչխարը տանելուց նկարներ եղել են, տվել ենք ռուս խաղաղապահների հրամանատարությանը, իրենք ներկայացրել են ադրբեջանցիներին, հիմա սպասողական վիճակ է։ Այդ մարդու եղած չեղածը այդ ոչխարներն են, իր սեփականությունը, հիմա չգիտեմ ինչ կլինի»,- ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ադրբեջանցիները առևանգել էին Տեղ համայնքի 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթևոսյանին և նրա մոտ 350 ոչխարներին։ Մեկ օր անց բանակցությունների արդյունքում խաղաղապահներին են փոխանցել գերեվարված Սուրիկ Մաթևոսյանին, սակայն առևանգված ոչխարները մինչև այսօր շարունակում են մնալ ադրբեջանցիների մոտ։

Please enter a valid URL