Search
Close this search box.

«ԱՄՆ-ն այսօր անում է այն, ինչ ես անում եմ մի քանի տարի շարունակ»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինական ճգնաժամի ֆոնին հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ եւ Ռուսաստանի երկխոսությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«ԱՄՆ-ն այսօր անում է այն, ինչ ես անում եմ մի քանի տարի շարունակ. ԱՄՆ-ը խոսում է ռուսաստանցիների հետ։ Սա լավ նորություն է։ Հե՞շտ է դա արդյոք։ Ոչ։ Ես երբեք նման բան չեմ ասել, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես։ Անհրաժե՞շտ է դա արդյոք։ Ինչպես երբեք, եթե չենք ուզում պահպանել ստատուս-քվոն, որն անհանգստացնում է բոլորին եւ մեր հավաքական անվտանգությանը»,- ասել է Մակրոնը Journal du Dimanche ֆրանսիական շաբաթաթերթին։

Նա նշել է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան միշտ «երկխոսության ոգով» բանակցություններ են վարել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ։

Please enter a valid URL