Հանրապետության տարածքում`
Հունվարի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 17-18-ը, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 15-17-ին աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 15-ին երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 16-18-ը, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: