Search
Close this search box.

Տարածաշրջանում հերթական երկրաշարժն է արձանագրվել

Շաբաթ օրը Իրանի արեւելքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արեւելք, որտեղ 577 000 մարդ է ապրում։ Օջախը գտնվել է 10 կմ խորությամբ։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ այս պահի դրությամբ չկան։

Please enter a valid URL