Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կա 4 վիրավոր

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ «Շիրակ» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Nissan Pathfinder և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Please enter a valid URL