Search
Close this search box.

Ադրբեջանի զինված ուժերը սադրանքներ են նախապատրաստում Տավուշում. Ազատագրում

Ազատագրում ֆեյսբուքյան էջը հղում անելով Միկա Բադալյանին, գրում է․
Ադրբեջանի զինված ուժերը սադրանքներ են նախապատրաստում Տավուշում
Ադրբեջանի ԶՈԻ֊ն սադրանքներ իրականացնելու նպատակով մոտակա 15 դիրքերում տեղակայել է իր լավագույն դիպուկահարներին: Հարվածն իրականացվելու է ցանկացած թիրախի ՝ լինի դա սպայական կազմի ներկայացուցիչ, շարքային զինվոր, թե քաղաքացիական անձ։

Չնայած այդ օպերացիայի գաղտնիությանը, հայկական հետախուզությանը հաջողվել է տեղեկություններ ստանալ նախապատրաստվող սադրանքների վերաբերյալ ու այդ մասին նախազգուշացնել տեղում գտնվող անձնակազմին:

Ինչպես և կանխատեսել էինք, շփման գծում իրավիճակն ավելի է լարվում։ Հունվարի 11-ին ադրբեջանական զինուժը Վարդենիսում ամենամեծ սադրանքն է իրականացրել։ Չնայած տարբեր զինատեսակների, այդ թվում ՝ անօդաչու թռչող սարքերի և հրետանու կիրառմանը ՝ թշնամու ուժերը շատ լուրջ կորուստներ են կրել։

Դատելով ամենից՝ մեծ թվով կորուստներով ավարտված հերթական ձախողված սադրանքն է հենց ստիպել Ադրբեջանի ԶՈՒ-ին փոխել մարտավարությունն ու ներգրավել բացառապես դիպուկահարների։

Please enter a valid URL