Search
Close this search box.

Արցախի բնակիչը հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում․ Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

«Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մասին: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է ԱՀ ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։

Please enter a valid URL