Search
Close this search box.

Կառավարությունից ասել են, որ գերիների նոր խումբ է վերադառնալու, սակայն ժամկետները հայտնի չեն

Բաքվում գտնվող հայ գերիների խմբի վերադարձ է նախատեսված, սակայն ժամկետներ հայտնի չեն։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց 2020 թվականի դեկտեմբերին գերեվարված շիրակցի պահեստազորային Հայկազ Հովհաննիսյանի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ կառավարության բարձրաստիճայն պաշտոնյա է իրեն և ևս մի քանի ծնողների գերիների նոր խմբի հնարավոր վերադարձի մասին տեղեկությունը հայտնել։

Հարցին՝ դա վերաբերո՞ւմ է միայն շիրակցի գերիների խմբի վերադարձին, Արկադի Հովհաննիսյանն ասաց, որ կոնկրետ չեն ասել, չգիտեն՝ ով կվերադառնա․ «Վերադարձի ժամկետներ չեն նշում, որ խնդիրներ չլինեն»։

Հարցին՝ «Կարմիր խաչն» այցելո՞ւմ է եղբորը, կապ ապահովո՞ւմ են իրար միջև, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Այո, ամիսը մեկ անգամ զանգում է, նամակ և վիդեո է ուղարկում»։ Ըստ նրա՝ պաշտոնապես 46 հոգի հաստատված գերի կա․ «Ուրիշ թիվ չգիտենք»։

Հայկազ Հովհաննիսյանը 2020 թվականի դեկտեմբերին գերեվարված 64 պահեստազորայինների թվում էր։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի դիրքերից գերեվարվել էին 64 պահեստազորայիններ, որոնցից 62 Շիրակի մարզից էին․ շիրակցիներից 29-ն էր հայրենադարձվել։ Հունվարի 11-ին մոտ 9 ժամ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնելուց հետո գերիների հարազատներին երեկոյան կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյա էր ընդունել ու հուսադրել, որ հնարավոր է գերիների նոր խմբի վերադարձ։

Please enter a valid URL