Search
Close this search box.

Ադրբեջանցիներն առեւանգել են Տեղ համայնքի հովվին եւ իր ոչխարներին

Ադրբեջանցիներն առեւանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի 53-ամյա հովիվին եւ իր ոչխարներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արավուսի համայնքի ղեկավար Արգամ Հովսեփյանը։

«Հավանաբար ոչխարներին արածացնելով՝ կամաց-կամաց գնացել ու հասել է սահմանին։ Սահմանի մի կողմում մերոնք են, մյուս կողմում էլ՝ իրենք, անցել է սահմանը, իրենք էլ միանգամից իջել են ու տարել։ Հովիվն ունի 1000 ոչխար ունի՝ երկու մասի բաժանված, երեւի իր հետ 500 ոչխար է եղել»,- ասաց Հովսեփյանը։

Հովսեփյանը հայտնեց, որ բանակցություններ կիրականացվեն ռուսական կողմի միջնորդությամբ Տեղի բնակչին վերադարձնելու ուղղությամբ։

Please enter a valid URL