Search
Close this search box.

Արագածոտնի մարզպետի պաշտոնում Ռազմիկ Պետրոսյանին փոխարինեց Սերգեյ Մովսիսյանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի որոշմամբ Ռազմիկ Պետրոսյանին ազատեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից:

Մեկ այլ որոշմամբ Արագածոտնի մարզպետ նշանակվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը:

Սերգեյ Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար. «Վստահեցնում եմ, որ անելու եմ ամեն ինչ, որ արդարացնեմ ձեր եւ Արագածոտնի մարզի ժողովրդի սպասելիքները»,-ասաց նա:

Նշենք, որ Սերգեյ Մովսիսյանը այս տարվա հունվարի 4-ին էր վայր դրել մանդատը:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանը 3 ամիս առաջ էր նշանակվել մարզպետի պաշտոնում: Դեկտեմբեր ամսին էլ մամուլում լուրեր տարածվեցին, որ Ռազմիկ Պետրոսյանը օրենքի խախտումով է նշանակվել պաշտոնին, քանի որ մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով:

Ռազմիկ Պետրոսյանը արցախյան առաջին պատերազմի մասնակից է, եղել է ՀՀ հատուկ գնդի Ապարանի վաշտի հրամանատարի տեղակալ:

Մամուլի տեղեկությունների համաձայն, Ռազմիկ Պետրոսյանը կարող է նշանակվել պաշտպանության փոխնախարար:

Please enter a valid URL