Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է ցավենք, ափսոսանք մեր զինվորների կորստի համար, բայց պետք է պատրաստ լինենք նման դեպքերի. Աղազարյան

«Ցավոք սրտի, սահմանային լարվածությունը կշարունակվի, մինչև սահմանային ճշգրտման գործընթացը չավարտվի և խաղաղության պայմանագիրը չստորագրվի, որովհետև մեր հարևանները կարող են այս կամ այն սադրիչ գործողություններն իրականացնել ինչ-որ ուժերի հաշվետվություն ներկայացնելու կամ հասարակությանն իշխանության դեմ հանելու համար։ Այդ պատճառով մենք պետք է ցավենք, ափսոսանք մեր զինվորների կորստի համար, բայց պետք է պատրաստ լինենք նման դեպքերի»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով հունվարի 11-ին Ադրբեջանի կողմի սադրանքների հետևանքով զոհեր և վիրավորներ ունենալու հանգամանքին:

«Եթե խաղաղության դարաշրջան չենք բացում, այլընտրանքը ո՞րն է, դատապարտված ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարևանությամբ ապրելու: Քանի որ Պաշտպանության նախարարը մեր քաղաքական թիմից է, արդեն բաց ենք թշնամուն հակահարված տալու համար: Եթե նախորդ ՊՆ-ի ժամանակ սահմանային միջադեպ լիներ, կասեի՝ հներից է, հիմա արդարացում չկա․ նախարարը քաղաքական թիմից է: Սուրեն Պապիկյանը մյուս ՊՆ-ներից տարբերվում է, նա ոչ մի նախկին գեներալի, գնդապետի հետ տալ-առնել չի ունեցել»,- ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Please enter a valid URL