Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է երեկվա բախումների հետևանքով ադրբեջանական դիրքերում բռնկված հրդեհը։ Кarabakh Records-ի կատարած ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ կադրերում երևում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ադրբեջանական զինուժի մարտական դիրքը: Այդ դիրքն ադրբեջանական ագրեսորները գրավել են 2021 թվականի մայիսին։
Քարտեզի վրա կարմիր եռանկյունով կարող եք տեսնել հրդեհված ադրբեջանական դիրքը, իսկ մնացած նշված կետերը պատկերում ենՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական մյուս դիրքերը: