Search
Close this search box.

Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատոների, խաղատների ցանկացած տեսակի գովազդի նոր արգելք է մտնում

Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատոների, խաղատների ցանկացած տեսակի գովազդը կարգելվի՝ բացառությամբ որոշ սահմանափակ թվով վայրերի:

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Առաջարկվող օրենսդրական նախաձեռնությամբ ինտերնետ շահումով խաղի գովազդի կարգավորումները վերադառնում են մինչև 2020 թ. կարգավորումների դաշտ: Տոտալիզատորների մասով նույնպես գովազդը մոտարկվում է այդ դաշտին: Օրենքի ընդունումից հետո ունենալու ենք խաղատների, ինտերնետ շահումով խաղերի և տոտալիազոտների միասնական գովազդային դաշտ, ինչը ենթադրում է, որ գովազդ կթույլատրվի 4-աստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այն շենքի, որտեղ իրենք գործունեություն են իրականացնում, ճակատային մասում և ներքում: Մյուս վայրերում գովազդը արգելված կլինի»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

Please enter a valid URL