Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ մոր և դստեր մահվան մասին

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մոր և դստեր մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մասնավորապես, 2022թ. հունվարի 11-ին՝ ժամը 15:50-ին, ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Մասիս քաղաքի Մասիս կայարան Շիրակի փողոցի շենքերից մեկի բնակարանում գազի արտահոսքից երեխա է մահացել:

Նախնական տվյալներով՝ տղամարդը աշխատանքից տուն վերադառնալով, հիշյալ հասցեում գտնվող իր տան լոգարանում հայտնաբերել է 1975թ. ծնված կնոջ և 1995թ. ծնված դստեր դիերը:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL