Search
Close this search box.

Երևանում հայտնաբերվել է բանկի վարչության պետի տեղակալի դին

Այսօր՝ հունվարի 12-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապետարանի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի փողոցային հատվածում՝ «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղի դիմաց, տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ, 52-ամյա Ա. Ղ.-ն էր, որն աշխատում էր Հայաստանում հայտնի բանկերից մեկում՝ պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետի տեղակալ:

Please enter a valid URL