Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ադրբեջանական կողմի սադրանքի հետեւանքով զոհված Արթուրը Գյումրիից էր, նա ըմբշամարտիկ էր

Հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20–ամյա շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը Գյումրի քաղաքից էր։

Արթուրը բանակ էր զորակոչվել 2021 թվականի մարտին, նա քույր ու եղբայր ունի։

Արթուրը ըմբշամարտիկ էր։

Նշենք, որ երեկ՝ հունվարի 11–ին, ուշ երեկոյան, ՊՆ–ն հաղորդեց, որ ադրբեջանական կողմի սադրանքի հետեւանքով սկիզբ առած մարտական գործողություններում հայկական կողմն ունի երկու զոհ՝ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) եւ կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։

Այսօր արդեն Պաշտպանության նախարարությունը հաղորդեց եւս մեկ զոհի մասին՝ շարքային Վահան Վաչագանի Բաբայանը (ծնվ. 2003թ.)։

Please enter a valid URL