«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Հայաստանում նվազագույն աշխատավարձը սահմանել 100 հազար դրամ, տեղեկացնում է ԱԺ կայքը:
Ընդդիմադիր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ գործող 68 հազար դրամի փոխարեն այն դարձնել 100 հազար դրամ:
Խմբակցությունը նախագծի հիմնավորման մեջ նշում է, որ առաջարկի հիմքում դրված են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնավորումներ, մասնավորապես՝ տարբեր ապրանքատեսակների, սննդամթերքի, ինչպես նաև ջրի սակագնի թանկացումը:
«Հայաստան» խմբակցություն առաջարկում է, որ փոփոխությունն ուժի մեջ մտնի 2022 թվականի հուլիսի 1-ից: