Search
Close this search box.

ԳՇ պետ Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել։ ԳՇ պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել:

Հոդվածի այս կետով 4-8 տարվա ազատազրկում է նախատեսվում` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվի, ինչից հետո նրան կհեռացնեն պաշտոնից:

Please enter a valid URL