Search
Close this search box.

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանքի մասով դատարանը որոշում կայացրեց

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանքը եւս եկու ամսով երկարաձգվեց, ասել է թե նա կշարունակի մնալ կալանքի տակ:

Սա արդեն երկրորդ դեպքն է, որ դատարանը Աղվան Հովսեփյանին թողնում է կալանքի տակ: Աղվան Հովսեփյանը 4 ամիս է գտնվում է Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի ԿԳԲ-ի պադվալում: Աղվան Հովսեփյանի պաշտպանական թիմը այս որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան:

Հիշեցննեք, որ ArmLur.am-ը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն հասկանալու համար` երբ է դատախազությունը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործը ուղարկում դատարան, ինչին ի պատասխան լրատվականից հայտնել էին. «Հսկող դատախազի կողմից գրավոր ցուցումներով գործը հետ է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննություն կատարելու համար»:

ArmLur.am-ը գրել էր, որ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ ՀՀ բնապահպանության նախկին նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ Նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ:
Ըստ իրավապահների՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190 միլիոն դրամ կաշառք եւ խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք. խոսքն ընդհանուր առմամբ 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է։ Այս գործով հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել: Սակայն ինչպես նկատում ենք, այս խմորը դեռ շատ ջուր կուզի, եւ իրավիճակը ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն կոմիտեն լավ չի աշխատել:

Please enter a valid URL