Search
Close this search box.

Ոստիկանության կապիտանը «ՎԱԶ 2107»-ով բախվել է կայանված Hyundai-ին, ապա արգելապատնեշին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Կոտայքի մարզում, հունվարի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:40 –ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Ա. Մելքոնյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 26-ամյա Ռազմիկ Հարությունյանի վարած Hyundai Genesis մակնիշի ավտոմեքենային, ապա երկաթե արգելապատնեշին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա. Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորուհի, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 43-ամյա Անի Մանուկյանը տեղում մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մելքոնյանը աշխատում է ոստիկանության Սևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ ավագ տեսուչ, կոչումով՝ ոստիկանության կապիտան է, իսկ Ռ. Հարությունյանը աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ որպես բուժակ: Քննիչի հանձնարարակով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Please enter a valid URL