Ինչպես հայտնի է, հունվարի 7-ին Փարաքարում իրավիճակը թեժ էր: Փարաքարում պետք է տեղի ունենար համայնքի ղեկավարի ընտրություն, սակայն ավագանու նիստը տապալվել էր: Ավագանու նիստից առաջ համայնքապետարանի դիմաց բախում տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության անդամների և ոստիկանների միջև, որի հետևանքով մի քանի հոգի ուշագնաց էին եղել։ Սակայն մինչ բախումները իրավապահները ուշագրավ ահազանգ են ստանում: Մասնավորապես, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, մի կին զանգահարել է ոստիկանություն եւ ասել, որ Մշակույթի տան շենքում, որտեղ ավագանին պետք է համայնքի ղեկավար ընտրեր, ռումբ կա տեղադրված:
Արդյունքում, ժամը 09.38-ին Փարաքար գյուղի մշակույթի տանը ռումբ տեղադրված լինելու վերաբերյալ բաժին կատարած ահազանգի կապակցությամբ հասարակական կարգի պահպանության նպատակով ոստիկանության ծառայողները ծառայություն են իրականացրել մշակույթի տան դարպասների մոտ, որտեղ ռումբի հայտնաբերման և վնասազերծման նպատակով աշխատանքներ է իրականացրել նաեւ ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայությունը:
Ծառայություն իրականացնելու ընթացքում էլ մի խումբ քաղաքացիներ ցանկացել են մտնել ավագանու նիստին, ինչի արդյունքում սկսվել է բախումը ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ: Ահա թե ինչից է սկսվելՓարաքարում կռիվ կինոն: