Search
Close this search box.

Ինչու է կորոնավիրուսային հիվանդության «օմիկրոն» շտամը վտանգավոր երեխաների համար

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության «օմիկրոն» շտամը կարող է ավելի վտանգավոր լինել երեխաների համար, քանի որ նրանց շնչառության հաճախականությունը ավելի բարձր է, քան մեծահասակների մոտ, որը նրանց ավելի զգայուն է դարձնում օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսների նկատմամբ:

«Երեխաների շնչուղիներն ավելի նեղ են, քան մեծահասակներինը, և այս նոր շտամն ազդում է հիմնականում վարակված հիվանդների վերին շնչուղիների վրա, հետևաբար, կարելի է ասել, որ կա հավանականություն, որ երեխաները մեծահասակների համեմատ ավելի մեծ խնդիրների առաջ են կանգնում, ինչը մտահոգիչ է»,- ասել է Անիմեշ Արյան՝ Նյու Դելիի Բալաջի Էքշն բժշկական ինստիտուտի շնչառական բժշկության ավագ խորհրդատուն:

Գիտնականը նշել է, որ երեխաների մոտ «օմիկրոն» շտամով վարակվածության ախտանիշներն են՝ կոկորդի ցավ, թեթև ջերմություն և հոգնածություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/cca5ea455f40ddc5c057ee2f04ffe5e9

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Please enter a valid URL