Search
Close this search box.

Ղազախստանից հետո ամեն ինչ կարող է «հանկարծակի» բռնկվել նաև Թուրքիայում. Regnum

Ղազախստանում ստեղծված սուր ճգնաժամը, դրա միջանկյալ հանգուցալուծումը՝ կապված երկրում ՀԱՊԿ ուժերի տեղակայմամբ, մեծ հետաքրքրություն են առաջացնում աշխարհում՝ ինչպես քաղաքական գործիչների շրջանում, այնպես էլ փորձագիտական շրջանակներում:

Այս մասին գրում է «Ռեգնում» գործակալության խմբագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ նկատելով, որ «արտաքին միջամտության» տակ փորձում են քողարկել ավելին՝ սոցիալ-տնտեսական խնդիրների սրումը, իշխանության տեխնիկական և քաղաքական անհաջող անցումը Նուրսուլթան Նազարբաևից Քասիմ Ժոմարտ Տոկաևին, որը ցուցարարներին անվանել է «միջազգային ահաբեկիչների ավազակախումբ»:

Տարասովը նշում է, որ ապագայում այդ իրադարձությունները կքննարկվեն և կվիճարկվեն փորձագետների կողմից: Հարցը ոչ միայն Ղազախստանի ներքին խնդիրների մեջ է, այլև լուրջ միջազգային ենթատեքստի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրը կայուն դիրք ունի աշխարհում: Նավթով հարուստ երկիրը, որը մեծությամբ երրորդ պետությունն է, արտասահմանյան ներդրումներ է գրավել, ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԵԱՏՄ-ի անդամ է: Իսկ Թյուրքական պետությունների միությունում զբաղեցնում է եթե ոչ առաջնորդի, ապա առաջատարներից մեկի դիրքը:

Ըստ թուրքական Daily Sabah պարբերականի՝ Ղազախստանի միջոցով որոշակի ուժեր փորձում են հարված հասցնելով ոչ միայն Ռուսաստանին, այլև Թուրքիային:

Ըստ լրագրողի՝ «միայն Ռուսաստանի միջամտությունը կվնասի երկրին լայն իմաստով: Թուրքական ԶԼՄ-ներում հոդվածներ են հրապարակվում, որոնք հուշում են, որ «Ղազախստանի քաղաքական վերնախավը եվրաինտեգրում կարող է իրականացնել միայն Թուրքիայի հետ դաշինքի միջոցով»: Իսկ Թյուրքական պետությունների միությունը դառնում է Արևմուտքի գլխավոր զենքը Ռուսաստանի և Չինաստանի դեմ պայքարում:

Ըստ թուրքական Cumhuriyet թերթի՝ Ղազախստանում բուռն իրադարձությունները դեռևս կշարունակվեն որոշակի ժամանակ: Անկարայում կասկածում ենք, որ այդ խաղը վարում է ղազախստանյան վերնախավի որոշակի հատվածը: Այնտեղ ուշադրություն են դարձնում նաև այն հանգամանքի վրա, որ այդ հուզումները համընկնում են ՌԴ-ԱՄՆ-ՆԱՏՕ գագաթնաժողովների մեկնարկի հետ:

Հրապարակայնորեն Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «ուշադիր հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին» և մեծ նշանակություն է տալիս բարեկամ երկրում կայունության հաստատմանը: Թուրքիան իր պատճառներն ունի նման դիրքորոշման համար:

Այնտեղ, ինչպես և Ղազախստանում կա իշխանության փոխանցման և գնաճի խնդիր: Իսկ գլխավոր գործոնը բնական գազի և վառելիքի թանկացումն է՝ չխոսելով արդեն երաշտի մասին: Թուրքիայում նույնպես ամեն ինչ կարող է բռնկվել «հանկարծակիորեն»:

Please enter a valid URL