Search
Close this search box.

Երևանում բարձրաստիճան պաշտոնյայի բնակարան են թալանել

Հունվարի 7-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով` այդ օրը, երեկոյան, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Ա․Ա․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր տան ննջասենյակի պահարանից գողացել են ոսկյա զարդեր և գումար։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․Ա-ն աշխատում է «Հայէկոնոմբանկում», զբաղեցնելով բարձր պաշտոն։

Please enter a valid URL