Search
Close this search box.

Սյունիքի մարզում հրկիզել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը պատկանում է Առուշ Առուշանյանին

Հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ժամը 02:50-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում գտնվող «Բեստ Ռոուդ» ՍՊԸ-ում հրդեհ է է բռնկվել: Ժամանել են Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր նախ կանխել են կայանված 2 ավտոմեքենաներում առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն: Ըստ նախնական տեղեկությունների, Ա. Դավթյանին պատճառվել է 1 միլիոն դրամի գույքային վնաս, իսկ Ա. Առուշանյանին՝ մոտ 800 հազ. դրամի:

Ոստիկանության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, հրդեհի նախնական պատճառ է հանդիսացել նշված ավտոմեքենաները հեղուկ վառելիքով՝ բենզինով, դիտավորյալ այրելը: Կայքի տեղեկություններով, բարեբախտաբար՝ տուժածներ չկան:

Առուշ Առուշանյանը վերջերս Գորիսի ընտրված քաղաքապետն է, ով գտնվում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Please enter a valid URL