Ղազախական սփյուռքի երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ հավաքվել են Նյու Յորքի կենտրոնում՝ Թայմս Սքվերում՝ կապված Ղազախստանում տիրող իրադարձությունների հետ։ Ցուցարարները պահանջել են, որ ՀԱՊԿ ուժերը դուրս բերվեն Ղազախստանից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Շատերը եկել են ազգային դրոշներով։ Հավաքվածների թվում են եղել նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր կոչ են արել դուրս բերել հայկական զորախումբը Ղազախստանից։